«Հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից»․ ԱԺ պատգամավոր - RadioVan.fm

Онлайн

«Հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից»․ ԱԺ պատգամավոր

2020-10-05 01:12 , Политика, 966

«Հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից»․ ԱԺ պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հրաժարվել է հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից։

«Հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հայտնել Ձեզ, որ այսօր հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից։ Հաշվի առնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսած տեռորիստական պատերազմը, և Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերքի վաճառքն ու մատակակարումը, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների անգործությունը, ալևս նպատակահարմար չեմ համարում իմ համագործակցությունը այդ երկրի պառլամենտի հետ։

Կեցցե՛ Արցախը

Կեցցե՛ հայոց հզոր բանակը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть