Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի խումբ կանադահայերի՝ երկրի նախագահ Ջասթին Թրյուդոյին հղած նամակը:
Նամակում կանադահայերը նշում են, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Կանադան եզակի հնարավորություն ունի կոչ անել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային՝ անմիջապես դադարեցնել ներգրավվածությունը հակամարտությունում և պնդել, որ կողմերը վերականգնեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցային լուծման հասնելու խաղաղ ջանքերին:
Միաժամանակ կոչ է արվում ճանաչել 1975 թ. Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: