ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) Օդային տագնապ ազդանշանի դեպքում կատարվող գործողությունների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Մեզանից յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիներից, ուսումնական վարժանքներից հիշում է Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:
Ճիշտ է, այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցների գիտելիքների թարմացումը չի խանգարի:
Օդային տագնապի դեպքում չենք խառնվում իրար, ընդամենը հետևում ենք վարքագծի պարզագույն կանոններին»,-ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում, որին կից տեսանյութում ներկայացված է գործողությունների հաջորդականությունը: