Արցախցիները կարող են հաճախել հայաստանյան դպրոցներ՝ առանց փաստաթղթերի անհրաժեշտության - RadioVan.fm

Онлайн

Արցախցիները կարող են հաճախել հայաստանյան դպրոցներ՝ առանց փաստաթղթերի անհրաժեշտության

2020-10-04 15:37 , Общество, 897

Արցախցիները կարող են հաճախել հայաստանյան դպրոցներ՝ առանց փաստաթղթերի անհրաժեշտության

Այս օրերին ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով անվտանգությունից ելնելով Արցախից Հայաստան եկած երեխաները կարող են գնալ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը. գործընթացը հեշտացված է, փաստաթղթերի կարիք չկա։

Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։

Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»,-ասված է փոխնախարարի գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть