Covid-19-ի 571 նոր դեպք, 5 մահ․ ամենաերիտասարդը՝ 45-ամյա կին է - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ի 571 նոր դեպք, 5 մահ․ ամենաերիտասարդը՝ 45-ամյա կին է

2020-10-04 15:35 , Общество, 1192

Covid-19-ի 571 նոր դեպք, 5 մահ․ ամենաերիտասարդը՝ 45-ամյա կին է

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 571 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 89 մարդ, արձանագրվել է մահվան 5 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 52 496 դեպք է արձանագրվել, որից 44 672-ը ապաքինված, 977-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ ևս 302 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 5 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6545 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3258 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 306965-ի։

Лента

Рекомендуем посмотреть