Ադրբեջանն անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով լրագրողական խմբերին. Արցախի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանն անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով լրագրողական խմբերին. Արցախի ԱԳՆ

2020-10-04 13:11 , Общество, 1032

Ադրբեջանն անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով լրագրողական խմբերին. Արցախի ԱԳՆ

Այդ մասին հայտարարում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը (ԱՀ ԱԳՆ)՝ նշելով, որ ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։

«Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է Արցախի տարածքում՝ ապահով վայրում»,-ասված է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Մարտունիում հակառակորդի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությության հետևանքով քաղաքացիական բնակիչների հետ մեկտեղ վիրավորվել են թե´ տեղական, թե´ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իսպանիայից եկած թղթակիցն էլ, ի դեպ, փրկվել է հրետակոծությունից «Բարսելոնա» ակումբի նշանով գնդակի շնորհիվ։

Лента

Рекомендуем посмотреть