Ադրբեջանը «թաքցնում» է Չինարիում ձեռնարկած դիվերսիոն փորձը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը «թաքցնում» է Չինարիում ձեռնարկած դիվերսիոն փորձը

2016-12-29 16:00 , Общество, 768

Ադրբեջանը «թաքցնում» է Չինարիում ձեռնարկած դիվերսիոն փորձը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի տիրապետում Հայաստանի սահմանին տեղի ունեցած բախումների վերաբերյալ տեղեկությունների:

«Սահմանին տեղի ունեցած բախումների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա: Եթե այն լինի, ապա պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի այդ մասին»,-TACC-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյախլին:

Նշենք, որ ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հղում անելով ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ գրել է, որ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Ռուսական լրատվամիջոցը ամբողջությամբ մեջբերել է ՊՆ մամլո խոսնակի հաղորդագրությունը, ապա այս կապակցությամբ հարցով դիմել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություն, որն էլ պատասխանել է, որ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում:

Лента

Рекомендуем посмотреть