Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրելու այս հանցագործության համար. ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրելու այս հանցագործության համար. ՀՀ ԱԳՆ

2020-10-04 12:20 , Политика, 963

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրելու այս հանցագործության համար. ՀՀ ԱԳՆ

«Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»,-այդ մասին ֆեյսբքուքյան գրառմամբ արձանագրում է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Գրառման մեջ ասվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

Նշնեք՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր ավելի վաղ տարածած հայտարարությամբ Ադրբեջանի կողմից քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է որակել՝ միջազգային իրավապաշտպան համայնքից կտրականապես պահանջելով պատշաճ փաստագրել և գնահատականի արժանացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար կատարվող այդ ռազմական հանցագործությունները:

Лента

Рекомендуем посмотреть