«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։ Առաջին»,-այդ մասին Արցախի նախագահի՝ Ադրբեջանին ուղղված նախազգուշացումից րոպեներ հետո ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նրա մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ժամ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Նա միաժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի (ՊԲ) թիրախները: Արցախի նախագահը այդ քաղաքի բնակիչներին կոչ էր արել արագ լքել տարածքը։