«Աստված պահպանի Հայ Զինվորին»․ այս գրությամբ շապիկը խաղադաշտում գոլ խփելիս վայրկյաններ անց ցուցադրել է Հայաստանի հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Նա գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 9-րդ տուրի «Դունայսկա Ստրեդա» ակումբի դեմ խաղում (4-1)։
Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Հատուկ գոլ իմ հայրենիքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ես միշտ քո հետ եմ Հայաստան Աշխարհ»։
Corner Football Armenia-ն էլ խաղի այդ հատվածից տեսանյութ է հրապարակել։