Դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով Ադրբեջանն ունի 7 զոհ. ՊՆ մամլո խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով Ադրբեջանն ունի 7 զոհ. ՊՆ մամլո խոսնակ

2016-12-29 21:30 , Общество, 798

Դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով Ադրբեջանն ունի 7 զոհ. ՊՆ մամլո խոսնակ

Այսօր Տավուշի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետևանքով ադրբեջանական կողմը տվել է առնվազն 7 զոհ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում.

«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն… լավ բան չէ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:

Лента

Рекомендуем посмотреть