«Այս ամենը կավարտվի: Եվ դա կավարտվի հօգուտ հայերի: Գլխավորը` չխանգարել նրանց իրենց սահմանից հեռացնել այդ ամբողջ ահաբեկչական տականքին. դրանք քաղաքակիրթ աշխարհի սահմաններն են»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիա»-ի անդամ, հրապարակախոս, Ռուսաստանի և Հայաստանի հարցերով փորձագետ Դենիս Դվորնիկովը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ մտածում է Հադրութում գտնվող մի փոքրիկ շատ պարզ տան մասին։
«Շատ պարզ։ Գալ ու հարևանի հետ սուրճ խմել անձրևի տակ»,-գրել է փորձագետը՝ հավելելով, որ անպայման տեղական կատու է պահելու, որը գոհունակությամբ հինգ ձագ է ունենալու։
Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահամագոտում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունները նոր թափ են ստացել․ անցնող գիշերը մարտի դաշտում թեժ է եղել։ Ադրբեջանը պատերազմի 7-րդ օրը նոր ուժեր մտցնելով մարտի մեջ, կենտրոնացնելով դրանք Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում, առովոտից անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Հարավային ուղղությամբ այսօր արդեն խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ: