Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է անում միջամտել և դադարեցնել հայերի դեմ ռազմական գործողությունները - RadioVan.fm

Онлайн

Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է անում միջամտել և դադարեցնել հայերի դեմ ռազմական գործողությունները

2020-10-03 16:30 , Спорт, 1246

Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է անում միջամտել և դադարեցնել հայերի դեմ ռազմական գործողությունները

«Մենք շարունակում ենք ականատեսը դառնալ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին: Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և կրակ են բացում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ենթարկվում է ռմբակոծության: Ադրբեջանի ռմբակոծության արդյունքում վիրավորվել են տեղական և արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչները: Հայ ազգի անվտանգությունը վտանգի տակ է, ամբողջ աշխարհի անվտանգությունը ևս վտանգված է»,-այդ մասին սոցիալական կայքերի տարբեր հարթակներում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Նա ընդգծել է, որ եթե այն չկանգնեցվի այսօր, ապա վաղը կարող է դուրս գալ տարածաշրջանից:

«Այսօր մեր երեխաները թիրախավորվել են: Եւս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը օգնել դադարեցնելու ռազմական գործողությունները հայերի և ամբողջ աշխարհի դեմ»,- գրել է Մխիթարյանը:

Лента

Рекомендуем посмотреть