Արցախյան մարտերի առաջնագծում են նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱՀ, ՀՀ ԱԱԾ) տնօրենները։
Այդ մասին տեղեկանում ենք առաջնագծում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։
Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։
Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»,-ասված է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ։