Կուբան պաշտոնապես արգելել է Ֆիդել Կաստրոյի անձի պաշտամունքը - RadioVan.fm

Онлайн

Կուբան պաշտոնապես արգելել է Ֆիդել Կաստրոյի անձի պաշտամունքը

2016-12-28 12:15 , Мир, 964

Կուբան պաշտոնապես արգելել է Ֆիդել Կաստրոյի անձի պաշտամունքը

Կուբայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որով արգելվում է երկրի երկարամյա նախագահ Ֆիդել Կաստրոյի արձանների տեղադրումը, նրա պատվին փողոցներ, հրապարակներ, ճանապարհներ և այլ կառույցներ անվանակոչելը, ինչը հենց իր՝ Կաստրոյի խնդրանքն է եղել: Կուբայի երկարամյա նախագահն ու երկրում Կոմունիստական հեղափոխության առաջնորդը կյանքի օրոք բազմիցս է կրկնել, որ դեմ է անձի պաշտամունքին:

Նոր օրենքը միայն չի արգելում օգտագործել Կոմանդանտեի կերպարը երաժշտության, գրականության մեջ, կինոյում:

Ինչպես Կուբայի Ազգային ժողովին ուղղված ուղերձում ասել է երկրի նախագահ Ռաուլ Կաստրոն, ով Ֆիդելի կրտսեր եղբայրն է, նրա մարտական ոգին կմնա Կուբայի բոլոր հեղափոխականների գիտակցության մեջ` այսօր, վաղը և միշտ: «Ֆիդելի հիշատակը հարգելու լավագույն միջոցը կլինի հեղափոխության նրա հայեցակարգին հետևելը»,-ընդգծել է նախագահը:

Ֆիդել Կաստրոն, հիշեցնենք, մահացել է այս տարվա նոյեմբերի 26-ին, 90 տարեկան հասակում: Նա Կուբան ղեկավարել է 50 տարի շարունակ:

Лента

Рекомендуем посмотреть