Այժմ պատերազմ է մղվում ոչ միայն մարտի դաշտում, այլև թեժ պայքար է մղվում նաև կիբեռտիրույթում, որին հաջողությամբ դիմակայում է մեր կիբեռբանակը: Այդ մասին տարածած հաղորդագրությունում նշում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը՝ հերքելով հակառակորդի այն տեղեկատվությունը, թե, իբր, հաքերային հարձակման է ենթարկվել նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը:
«Նրանց մոտ են ընդամենը հայտնվել և իրենց կողմից կառավարվող կայքում տեղադրված են ընդհանուր օգտագործման փաստաթղթեր (shared files), որոնց կարողացել են մուտք ստանալ կոտրելով այդ անձանցից ինչ֊որ մեկի համակարգիչը: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և առավել ևս նրա անձնական փաստաթղթերին չեն կարողացել և չեն կարող ստանալ»,-ասված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանի տարածած հաղորդագրությունում։