Արյունաբանականին կրկին արյուն է պետք - RadioVan.fm

Онлайн

Արյունաբանականին կրկին արյուն է պետք

2020-10-03 10:50 , Общество, 1428

Արյունաբանականին կրկին արյուն է պետք

ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կոնտրոն»-ից հայտնում են, որ կրկին դոնորության կարիք կա։

Տարածած հայտարարությունում ասված է․

«Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:

արգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:

Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00: Խնդրում ենք մոտենալ անձնագրով»:

Դոնորների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը հետևյալ հղմամբ:

Նշենք՝ սեպտեմբերի 27-ից հայտարարված արյան պաշարի հավաքագրումը սեպտեմբերի 29-ին դադարեցվել էր։ Արյունաբանականից հայտնել էին, որ արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է և Արյունաբանական կենտրոն այցելելու կարիք չկա:

Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահամագոտում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունները նոր թափ են ստացել, անցնող գիշերը մարտի դաշտում թեժ է եղել։ Ադրբեջանը պատերազմի 7-րդ օրը նոր ուժեր մտցնելով մարտի մեջ, կենտրոնացնելով դրանք Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում, առովոտից անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։

Лента

Рекомендуем посмотреть