Դրամական աջակցություն՝ Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին. Շոյգու - RadioVan.fm

Онлайн

Դրամական աջակցություն՝ Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին. Շոյգու

2016-12-28 15:35 , Мир, 1011

Դրամական աջակցություն՝ Տու-154 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին. Շոյգու

Դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ռուսական Տու-154 ինքնաթիռի զոհերի ընտանիքներին 5,8 մլն. ռուբլու գումարային աջակցություն կտրամադվրի: Ֆինանսական հատկացումները կսկսվեն հենց այսօրվանից: Այդ մասին այսօր ՌԴ պաշտպանական գերատեսչությանն առընթեր Հասարակական խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: ՌԴ ՊՆ-ն այս պահին նաև այդ ընտանիքներին աջակցելու տարաբնույթ ծրագրեր է մշակում,-նշել է Շոյգուն՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է զոհվածների երեխաների ու կանանց ճակատագրին, նրանց բնակարանային պայմաններին:

Հիշեցնենք` Սոչիից Սիրիա թռչող Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՏՈւ 154 օդանավը կործանվել է Սև ծովում` դեկտեմբերի 25-ին, վաղ առավոտյան: Օդանավը ռադարներից անհետացել է թռիչքից րոպեներ անց։ Օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ,Ալեքսանդրովի անվան նվագախմբի արտիստներ և ռուսաստանյան լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ:

Նվագախումբն ուղևորվում էր Հմեյմիմ ռազմակայան՝ տոների կապակցությամբ շնորհավորելու ռուսաստանցի զինծառայողներին:

Лента

Рекомендуем посмотреть