1 օրում կորոնավիրուսի 532 նոր դեպք, 6 մահ․ հորդորվում է անգամ այս լարվածության մեջ պահպանել կանոնները - RadioVan.fm

Онлайн

1 օրում կորոնավիրուսի 532 նոր դեպք, 6 մահ․ հորդորվում է անգամ այս լարվածության մեջ պահպանել կանոնները

2020-10-02 17:26 , Общество, 1131

1 օրում կորոնավիրուսի 532 նոր դեպք, 6 մահ․ հորդորվում է անգամ այս լարվածության մեջ պահպանել կանոնները

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 532 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 187 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 51 382 դեպք է արձանագրվել, որից 44 406-ը ապաքինված, 966-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 301 է:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 69 (տղամարդ) 102 (տղամարդ) և 66 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 3897 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 300 224 -ի։

Նշենք՝ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը տարածած հայտարարությունում քաղաքացիներին հորդորել էր արցախյան իրադարձությունների ֆոնին անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված էր

«Սիրելի' հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի:

Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:

Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։

Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները:

Սիրելի ժողովուրդ, կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկեք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Եւս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը»:

Лента

Рекомендуем посмотреть