Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Թուրքը մնում է թուրք: Հիմա էլ այսպես շրջում են Պոլսի հայկական թաղամասերով և ահաբեկում են մեր անպաշտպան հայրենակիցներին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Մարտերը շարունակվում են․ այսօր ժամը 07:55-ի սահմաններում խոցվել է հակառակորդի 1 ինքնաթիռ և անօդաչու։