ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։
Այսօրվանից՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 10։00-ից, շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։
Նշվում է, որ արտերկրից կարող են զանգահարել (+374)10527000 հեռախոսահամարով։