Այսօրվանից ՀՀ-ից Արցախ փոխադրամիջոցների մուտքի նոր կարգ է գործում - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից ՀՀ-ից Արցախ փոխադրամիջոցների մուտքի նոր կարգ է գործում

2020-10-02 13:55 , Общество, 1127

Այսօրվանից ՀՀ-ից Արցախ փոխադրամիջոցների մուտքի նոր կարգ է գործում

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօրվանից` հոկտեմբերի 2-ից, գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։

Կառավարությունից հայտնում են, որ այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝

ա Ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:

բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն:

գ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով

դ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով

ե Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով։

Միաժամանակ, հորդորվում է զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Նշվում է, որ պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:

Նշենք՝ հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է (ԱԻՆ)։

Հիշեցնենք՝ երեկվանից էլ ուժի մեջ մտած կարգի համաձայն՝ Արցախ կարող են մուտք գործել զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ մեկնողները, ՀՀ պաշտպանության նախարարության թույլտվություն ունեցող կամավորները։

Лента

Рекомендуем посмотреть