«Նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում»․ Արցախի նախագահը տեսակցել է Մարտունիում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին - RadioVan.fm

Онлайн

«Նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում»․ Արցախի նախագահը տեսակցել է Մարտունիում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին

2020-10-02 09:32 , Общество, 1272

«Նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում»․ Արցախի նախագահը տեսակցել է Մարտունիում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ երեկ՝ ուշ երեկոյան, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին:

«Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,-գրել է Արցախի նախագահը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

Հիշեցնենք՝ երեկ Հադրութում և Մարտունիում հակառակորդի կողմից շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը: Քաղաքացիական բնակիչների հետ մեկտեղ վիրավորվել են թե´ տեղական, թե´ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ծանր վիրավորում ստացած ֆրանսիացի լրագրողին Արցախում վիրահատել են։ Իսպանիայից եկած թղթակիցն էլ, ի դեպ, փրկվել է հրետակոծությունից «Բարսելոնա» ակումբի նշանով գնդակի շնորհիվ։ Թվիթերում կատարած գրառմամբ Գոնսալեսը պատմել է, որ Մարտունիում նկարահանումների ընթացքում բակերից մեկում նկատել է իսպանական ֆուտբոլային ակումբի նշանով գնդակ, մոտեցել է, որ նկարի, և հրետակոծության պահին նրան հաջողվել է գետնին պառկելով փրկվել:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ) իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին Մարտունիում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ:

Лента

Рекомендуем посмотреть