Անցնող գիշեր ՀՀ տարածքում խոցված հակառակորդի անօդաչուները հետախուզական են եղել - RadioVan.fm

Онлайн

Անցնող գիշեր ՀՀ տարածքում խոցված հակառակորդի անօդաչուները հետախուզական են եղել

2020-10-02 01:15 , Общество, 1043

Անցնող գիշեր ՀՀ տարածքում խոցված հակառակորդի անօդաչուները հետախուզական են եղել

Անցնող գիշեր ՀՀ օդային տարածքում հակառակորդի խոցված 4 անօդաչուները եղել են հետախուզական։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նշենք՝ ըստ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տեղորոշման տվյալների՝ ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈւ կողմից խոցվել է չորս անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ օդային տարածքում երեկվա ընթացքում ընդհանուր խոցվել է հակառակորդի 7 անօդաչու։

Նշենք՝ երեկ հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման են ենթարկվել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը։ Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Այս տեղեկություններն առանձին ներկայացվել են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ)։ Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները։ ՄԻՊ-ը խստորեն դատապարտելի է համարում, որ հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի, երբ մարդիկ վստահաբար տանն են, իսկ շատ դեպքերում արդեն քնած։

«Սրանք միջագային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են»,-ընդգծվում է տարածած հաղորդագրությունում։

Շատվանը, նշենք, հենց այն գյուղն է, որտեղ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-ներ և որի պատճառով ստիպված էին եղել դադարեցնել երեկվա փաստահավաք աշխատանքները:

Лента

Рекомендуем посмотреть