«Բարսելոնա»-ի նշանով գնդակի շնորհիվ Մարտունիում իսպանացի լրագրողը փրկվել է հրետակոծությունից - RadioVan.fm

Онлайн

«Բարսելոնա»-ի նշանով գնդակի շնորհիվ Մարտունիում իսպանացի լրագրողը փրկվել է հրետակոծությունից

2020-10-02 01:44 , Общество, 2159

«Բարսելոնա»-ի նշանով գնդակի շնորհիվ Մարտունիում իսպանացի լրագրողը փրկվել է հրետակոծությունից

Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսը, որն այս օրերին Արցախում է, Բարսելոնա» ակումբի նշանով գնդակի շնորհիվ այսօր փրկվել է Մարտունիում հակառակորդի հրետակոծությունից:

Թվիթերում կատարած գրառմամբ Գոնսալեսը պատմում է, որ Մարտունիում նկարահանումների ընթացքում բակերից մեկում նկատել է իսպանական ֆուտբոլային ակումբի նշանով գնդակ, մոտեցել է, որ նկարի, և հրետակոծության պահին նրան հաջողվել է գետնին պառկելով փրկվել:

Նշենք՝ այսօր Հադրութում և Մարտունիում հակառակորդի կողմից շարունակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը: Քաղաքացիական բնակիչների հետ մեկտեղ վիրավորվել են թե´ տեղական, թե´ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ծանր վիրավորում ստացած ֆրանսիացի լրագրողի կյանքը Արցախում բժիշկներին հաջողվել է փրկել

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին Մարտունիում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Վիրավորներից ոմանք լրագրողներ են, երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը:

Лента

Рекомендуем посмотреть