ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Քիչ առաջ էլ, նշենք, հաղորդվել է, որ հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, հրթիռ արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, կա զոհ և 2 վիրավոր: