«Մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ: Այս օրերին նրանց միացել են նաև ընկերներիս ընտանիքները: Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք:
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթելու ենք»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա այսօր ավելի վաղ հայտնել էր, որ տիկնոջ՝ Քրիստինեի հետ այցելել են Պաշտպանույան բանակի զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
«Հպարտանում եմ նրանց անկոտրում կամքով և անմնացորդ նվիրումով»,-գրել է հայկական երկրորդ հանրապետության նախագահը: