Հետ է կանչվում Իսրայելում ՀՀ դեսպանը - RadioVan.fm

Онлайн

Հետ է կանչվում Իսրայելում ՀՀ դեսպանը

2020-10-01 22:34 , Политика, 1473

Հետ է կանչվում Իսրայելում ՀՀ դեսպանը

«Այս օրերին միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, իսկ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին։ ՀՀ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ անընդունելի համարելով Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից զենքի տրամադրումը՝ այդ մասին բազմիցս հայընել են իսրայելցի գործընկերներին:

«Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ, և այստեղ պետք է ասեմ՝ ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը օգտագործում է այլ պետությունների տարածքները Արցախի դեմ ագրեսիա իրականացնելու համար»,-ասաց Աննա Նաղդալյանը:

Մանրամսաները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ՀՀ դեսպանությունը Թել Ավիվում բացվել է այս տարվա սեպտեմբերի 18-ին:

Лента

Рекомендуем посмотреть