Այսօրվանից Արցախ կարող են մուտք գործել զինկոմների նախաձեռնությամբ մեկնողները, ՊՆ թույլտվություն ունեցող կամավորները - RadioVan.fm

Онлайн

Այսօրվանից Արցախ կարող են մուտք գործել զինկոմների նախաձեռնությամբ մեկնողները, ՊՆ թույլտվություն ունեցող կամավորները

2020-10-01 21:48 , Общество, 1563

Այսօրվանից Արցախ կարող են մուտք գործել զինկոմների նախաձեռնությամբ մեկնողները, ՊՆ թույլտվություն ունեցող կամավորները

Այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:

Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

«Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը»,-ընդգծում են ԱԱԾ-ից:

Лента

Рекомендуем посмотреть