Սև ծովում կործանված Տու-154-ի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է - RadioVan.fm

Онлайн

Սև ծովում կործանված Տու-154-ի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է

2016-12-27 22:35 , Мир, 1050

Սև ծովում կործանված Տու-154-ի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է

Ողջ գիշեր ընթացած որոնողական աշխատանքների ընթացքում 5:42 րոպեին հայտնաբերվել է Սև ծովում կործանված ռուսական Տու-154 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը՝ հիմնականը: ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ առաջիկա ժամերին այն վերծանման համար կտեղափոխվի Լյուբերցի՝ Ռազմաօդային ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ:

Որոնողական աշխատանքների արդյունքում այս պահին, ընդհանուր առմամբ, 12 դի ու ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել: Սև ծովի այն շրջանում, որտեղ հայտնաբերվել էին կիրակի օրը կործանված «Տու-154»-ի բեկորները որոնողական աշխատանքները շարունակվում են, որում, նշենք, ներգրավված է 45 նավ, 12 ինքնաթիռ, 5 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր, 192 ջրասույզ: որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 օդանավը, որում եղել է 92 մարդ, կործանվել է դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Ադլերի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց: Օդանավը Մոսկվայից մեկնում էր Սիրիա՝ Հմեյմին ռազմակայան:

Лента

Рекомендуем посмотреть