Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին։
Ակցիայի մասնակիցները պարզել են «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով։
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ակցիային մասնակցել են պատգամավորնե իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից։