Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքում:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,-ասված է տարածած հաղորդագրությունում: