Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ Փաշինյան

2020-10-01 11:16 , Политика, 1129

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ Փաշինյան

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիմնավորելով․

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»։

Նշենք՝ երեկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում (ՌԴ ԱԳՆ) Ղարաբաղի հակամարտության գոտում օտարերկրյա վարձկանների տեղափոխման վերաբերյալ հայտարարություն է հրապարակվել, որում նշված է, որ, ստացված վկայությունների համաձայն, մարտական գործողություններին մասնակցելու ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվել անօրինական խմբավորումների գրոհայիններ, մասնավորապես, Սիրիայից ու Լիբիայից, որպեսզի մասնակցեն։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ խորապես մտահոգված են այս գործընթացներով, դրանք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էլ ավելի սրմանը, այլև երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: ՌԴ ԱԳՆ կոչ է արել շահագրգիռ պետությունների ղեկավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՝ կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտությունում և դրանց անհապաղ դուրս բերելու տարածաշրջանից։

Նշենք՝ սիրիացի վարձկանների՝ 1500-2000 դոլար աշխատավարձով ադրբեջանական բանակի կազմում Ղարաբաղի դեմ կռվելու մասին օրերս հաղորդել են միջազգային հեղինակավոր Reuters, TheGuardian լրատվամիջոցները: BBC-ին տված հարցազրույցում վարձկաններից մեկը պատմել է, որ, անգամ, չի իմացել, որ պետք է մասնակցի կռվի, նրան ասվել է, որ աշխատանքը ահմանին գտնվող ռազմական դիրքերը պահելն է լինելու։

Лента

Рекомендуем посмотреть