Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն:
Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:
Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
Ընդգծվում է՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել, այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է, ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին: