Արցախի դեմ օդային հարձակման ղեկավարումը հանձնվել է Թուրքիային. հրթիռառումբային հարվածներն ուղղվել են բնակավայրեր - RadioVan.fm

Онлайн

Արցախի դեմ օդային հարձակման ղեկավարումը հանձնվել է Թուրքիային. հրթիռառումբային հարվածներն ուղղվել են բնակավայրեր

2020-09-30 19:12 , Политика, 1531

Արցախի դեմ օդային հարձակման ղեկավարումը հանձնվել է Թուրքիային. հրթիռառումբային հարվածներն ուղղվել են բնակավայրեր

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.

Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:

Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը:

Лента

Рекомендуем посмотреть