«Հայփոստ» ընկերությունից հաղորդագրություն են տարածել, որով տեղեկացնում են․
Եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ «Հայփոստ»-ի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց:
Ինչպես նաև՝ «Հայփոստ»-ով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ:
Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը
• Անձնական հիգիենայի պարագաներ
• Ատամի մածուկ, խոզանակ
• Օճառ
• Սափրվելու պարագաներ
• Զուգարանի թուղթ
• Ստերիլ բինտեր
• Քնապարկ
• Գուլպաներ և անդրավարտիք