Քիչ առաջ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ ցավակցելով բոլոր զոհերի հարազատներին: