Հակառակորդի մոտ են հայտնվել արցախցիների մի քանի բջջայիններ․ ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում կասկածելի զանգերին չպատասխանել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի մոտ են հայտնվել արցախցիների մի քանի բջջայիններ․ ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում կասկածելի զանգերին չպատասխանել

2020-09-30 15:15 , Общество, 1424

Հակառակորդի մոտ են հայտնվել արցախցիների մի քանի բջջայիններ․ ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում կասկածելի զանգերին չպատասխանել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ( ԱՀ ԱԱԾ) իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում` հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Лента

Рекомендуем посмотреть