Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախկին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր էջում կատարած գրառմամբ հույս է հայտնել, որ հայկական պաշտպանական ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական այս կատաղի հարձակմանը, հակառակ դեպքում, նշել է նա, չկասկածե՛ք՝ կարող ենք ականատես լինել հայերի երկրորդ ցեղասպանությանը:
«Աշխարհը պատրա՞ստ է դրան: Թուրքիան դա արեց 1915 թվականին։ Ադրբեջանցիները ցանկանում են Ղարաբաղն՝ առանց հայերի»,-շեշտել է Ջոն Էվանսը՝ #Հայաստան# Խաղաղություն # Արցախ հեշթեգով գրառման մեջ։
One trusts Armenian Defense Forces can stand up to this Azeri onslaught, otherwise -- make no mistake -- we could witness a second Armenian Genocide. Is the world ready for that? Turkey did it in 1915. Azeris want Karabakh minus Armenians. #Armenia #Peace #Artsakh https://t.co/XyUSQC86fc
— John M Evans (@EvansinAmerica) September 29, 2020
Նշենք՝ երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կամավորականների հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մենք չենք խնդրելու զինադադար, մենք պետք է պարտադրենք զինադադար:
«Եթե խնդրենք զինադադար՝ դա կլինի Հայաստանի վախճանը, ոչ թե՝ Արցախի, որովհետև, տեսնում եք, կռվում ենք թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ: Իսկ Թուրքիային հետաքրքիր չէ Արցախը, Ջաբրայիլը, Հորադիսը, Լաչինը, Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով: Դրա համար պետք է բոլորս հասկանանք՝ մեր քայլից, մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան, և պետք է փորձենք ապրել»,-ասել է Արցախի նախագհը՝ ընդգծելով, որ հակառակորդին խփելու են այնքան, մինչև ուշքի գան։