Մակրոնը ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ - RadioVan.fm

Онлайн

Մակրոնը ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

2020-09-30 13:17 , Политика, 1105

Մակրոնը ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լատվիայում հրավիրված մամլո ասուլիսում հայտնել է, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տիրող իրավիճակի հարցը քննարկել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի»,- TASS-ի փոխանցմամբ՝ հատուկ ընդգծել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը միաժամանակ անհանգստություն է արտահայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:

Նա վտանգավոր և չմտածված է համարել այդ երկրից եկող «ռազմատենչ հայտարարությունները», որոնք Ադրբեջանին մղում են ռազմական գործողություններ զարգացնելուն։

«Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայից եկած ռազմատենչ հայտարարություններից, որոնք Ադրբեջանին դրդեցին «հետ վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը»,-ասել է Մակրոնը՝ շեշտելով, որ դա իրենց համար անընդունելի է։

Лента

Рекомендуем посмотреть