Ոստիկանությունը կոչ է անում արցախցիներին ապաստան տալու հարցում ինքնագործունեություն չցուցաբերել - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը կոչ է անում արցախցիներին ապաստան տալու հարցում ինքնագործունեություն չցուցաբերել

2020-09-29 21:57 , Общество, 1136

Ոստիկանությունը կոչ է անում արցախցիներին ապաստան տալու հարցում ինքնագործունեություն չցուցաբերել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնելով, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են գալիս ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին իրենց տներում ապաստան տալու առաջարկով՝ հորդորում է զերծ մնալ ինքնագործունեությունից:

«Ձեռնարկը մարդասիրական ու մարդկային է, բայց ցանկացած բարի մղում կարող է վերածվել իր հակադրությանը, եթե զերծ չմնանք անվերահսկելի ինքնագործունեությունից ու չհամակարգված գործողություններից:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ինքնագործ քայլերից, տարատեսակ հայտարարություններ տարածելուց և բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել պատկան մարմինների հետ:

Հիշեք, որ մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար:

Հարգելի քաղաքացինե՜ր:

ՀՀ ոստիկանությունը հետևողական է լինելու այդ կարգի նախաձեռնությունների և հայտարարությունների ծագումը պարզելու և քաղաքացիներից պարտադիր դրանց համաձայնեցում ու կանոնակարգում պահանջելու գործում»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть