Սնունդ հավաքելու իմաստ չկա, զորքը սննդի խնդիր չունի. Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Սնունդ հավաքելու իմաստ չկա, զորքը սննդի խնդիր չունի. Հովհաննիսյան

2020-09-29 16:33 , Общество, 1150

Սնունդ հավաքելու իմաստ չկա, զորքը սննդի խնդիր չունի. Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է բանակի համար տարատեսակ օգնությունները կազմակերպումը պարտադիր համադրել ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։

«Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային։ Այս պահին օրինակ սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի»,-գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք՝ երեկ երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:

Նա նշել էր, որ Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկվում է դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637:

Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր (տեսակ, քանակ և այլն):

Ապրանքներն ըստ իրենց տեսակների անհրաժեշտ է ուղարկել համապատասխանաբար՝

Իրային պարագաների պահեստ, պատասխանատու՝ Վարդան Մարտիրոսյան, հեռ.՝ +374 93 39 00 39;

Սննդամթերքի պահեստ, պատասխանատու՝ Արմեն Տոնոյան, հեռ.՝ +347 93 20 96 96:

Երեկ նաև Արցախին ու Պաշտպանության բանակին (ՊԲ) աջակցել ցանկացողների համար կարգի վերաբերյալկարգի վերաբերյալ իրազեկող հայտարարություն էր տարածել «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը։

Лента

Рекомендуем посмотреть