Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթը թվիթերյան իր էջում Հայաստանի համար աղոթք-գրառում է կատարել․
«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար (Թելյորը աֆրոամերիկուհի է, որը սպանվել է ոստիկանական կրակից-խմբ․), աղոթում եմ համաճարակի պատճառով վերափոխված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ պահպանի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ, տեր Աստված, մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,-թվիթերյան իր էջում գրել է աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյեն:
Praying for Armenia Praying for Breonna Taylor’s family Praying for a world ravaged by the pandemic Praying for God’s love to cover us all Cover our friends and family soften the hearts of the world Thank you God for our lives. In Jesus name Amen
— ye (@kanyewest) September 29, 2020
Նշենք՝ արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի նախաձեռնած պատերազմական գործողությունների օրը՝ սեպտեմբերի 27-ին, Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել էր՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն։
«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը՝ նշելով, որ իրենք աղոթում են խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելու Արցախը և Հայաստանը։