Ադրբեջանը թույլ չի տալիս օտարերկրյա լրագրողներին մուտք գործել երկիր՝ լուսաբանելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։
Այս մասին թվիթերում գրել է RT («Ռուսաստանն այսօր») ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերություն լրագրող Մուրադ Գազդիևը։
«Միայն հավատարիմ տեղական ու թուրքական մեդիաներին են թույլ տալիս լուսաբանել հակամարտությունը։ Մինչդեռ, Հայաստանը ոչ միայն ապահովում է լրագրողների մուտքը, այլ ակտիվորեն հրավիրում է նրանց՝ գնալ և տեսնել, թե ինչ է կատարվում»,-գրել է Գազդիևը։
Azerbaijan is now refusing entry for all foreign journalists. Only loyal domestic and Turkish media are being allowed to cover the conflict.
Armenia meanwhile is not only allowing access to journalists, but actively inviting them to go and see what is going on.
— Murad Gazdiev (@MuradGazdiev) September 28, 2020