Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին hրավիրված ճեպազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վարդենիսում համառ մարտեր, որպես այդպիսին, չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ ժամ առաջ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։
Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։
Խստորեն դատապատելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այդ սուտը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ընդգծել էր, որ այն նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:»