Ադրբեջանական կողմի թիրախ է դարձել Մարտակերտում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան, ընտանիքի մյուս անդամները։ Հակառակորդի հրետակոծության հետևանքով, դժբախտաբար, ընտանիքի 9-ամյա աղջիկը զոհվել է։
Ընտանիքի հոր՝ Իգոր Գրիգորյանի փոխանցմամբ՝ փոքր որդին և կինը ծանր վիճակում են։
Տեսանյութը տարածել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Նշենք՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ավելի քան 50 քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 30 վիրավորի մասին: Վիրավորների թվում էր մեկ հղի կին՝ Աննա Գալստյանը, նա բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ հաղթահարել է խնդիրները, արու զավակ ծնել, որին անվանակոչել են Մոնթե՝ ի պատիվ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանի։
Հավելենք՝ Արցախի ՄԻՊ աշխատակազմը խաղաղ բնակչության կրած կորուստների առնչությամբ փաստահավաք առաքելություն է իրականացնում: