Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղին՝ Աննա Գալստյանը, արու զավակ է ծնել:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը՝ հղում անելով Հանրային հեռուստաընկերության տեսանյութին:
Տեսանյութից տեղեկանում ենք, որ նորածնին անվանակոչել են Մոնթե։
Երեկ հայտնել էինք, որ ադրբեջանական զիված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով 3 տասնյակ քաղաքացիների թվում լուրջ վիրավորում էր ստացել նաև հղի կին: