Համաձայն 27.09.2020 թվ. կառավարության 1586-Ն որոշման՝ սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հիշեցնում են, թե ում է վերաբերվում սահմանափակումը.
-շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմերի համար մինչև 48 տարեկան,
-կրտսեր սպայական կազմ (կապիտան ներառյալ)՝ մինչև 50 տարեկան և
-ավագ սպայական կազմ (մայոր, փոխգնդապետ և գնդապետ) մինչև 55 տարեկան: