«Գոյի պայքար է, Բաքուն պետք է վերանա քարտեզի վրայից»․ ռազմաճակատ են մեկնում «ՕՄՕՆ»-ի տղաները - RadioVan.fm

Онлайн

«Գոյի պայքար է, Բաքուն պետք է վերանա քարտեզի վրայից»․ ռազմաճակատ են մեկնում «ՕՄՕՆ»-ի տղաները  

2020-09-28 19:23 , Общество, 2019

«Գոյի պայքար է, Բաքուն պետք է վերանա քարտեզի վրայից»․ ռազմաճակատ են մեկնում «ՕՄՕՆ»-ի տղաները

«Էս ձգձգվող պատերազմն արդեն մեզ հունից հանել է։ Մեր իշխանությունները 1994-ին պետք է ոչ թե զինադադարի պայմանագիր կնքեին, այլ՝ կապիտույացիայի ակտ, որպեսզի Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, վերջ դրվեր այս պատերազմին, իսկ բանակցություններ հասկացությունը միշտ բերում է պատերազմի։

Եթե մենք այսօր վերջնականապես վերջնակետը չդնենք՝ և կապիտուլյացիայի չենթարկենք ադրբեջանական բանակին՝ նորից բանակցությունները շարունակվելու են տարիներ շարունակ, նորից անմեղ զոհեր, նորից պատերազմ։ Ավելի լավ է մի անգամ հակահարված տալ և վերջնականապես վերջ դնել, որպեսզի Ադրբեջան պետությունը ծնկի գա և իմանա, որ Հայաստանը հզոր է, հայ ազգը հզոր է։

Մենք մեկնում ենք, վստահ ենք, որ հակահարված տալու ենք և միանշանակ հաղթանակով վերադառնալու ենք»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը՝ առավել հայտնի Ժարիտ Գրիշի անվամբ։

Նրա գլխավորած Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության (ОМОН) անդամները, ինչպես նաև «Կոռնիձոր» ջոկատի վետերանները՝ Արայիկ Խուդավերդյանի գլխավորությամբ այսօր երեկոյան ճանապարհ են բռնելու դեպի Արցախ՝ առաջնագիծ։

Ռազմաճակատ մեկնող 100 հայորդիների թվում են նաև վիրաբույժ Կարեն Գևորգյանը, Ա․Ս․Ա․Լ․Ա․-ի աջակից, լիբանանահայ ազատամարտիկ Արմեն Ջորջը, Հայ նկարիչների կենտրոնի նախագահ Խաչիկ Աբրահամյանը, գրող, բանաստեղծ Վարդան Գրիգորյանը, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը։

«Գոյի պայքար է, բաքուն պետք է վերանա քարտեզի վրայից»,-ասում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները շարունակվել են, վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակված ինտենսիվ մարտական գործողությունների,ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

Երեկ երեկոյան հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ հակառակորդը 200-ից ավելի զոհ, 4 ուղղաթիռի, 27 անօդաչու թռչող սարքի, 33 տանկի, հետևակի մարտական մեքենաների, 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ ունի։ Բացի այդ, նշենք՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում նախօրեին առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա-3։ Այսօր

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ժամ առաջ հայտնել է, որ այդ պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ, նորից կիզակետում շարունակում են մնալ հարավային ու հյուսիսային ուղղությունները: Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ հարձակումներ է սկսել, որոնք «հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»:

Հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հաձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են մոտավորապես 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր:

Հայկական զինուժը այս պահի տվյալով 58 զոհ ունի։

Հակառոկորդը 200 կենդանի ուժի կորուստ ունի։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть