«Այսօր ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել: Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը:
Նշենք՝ Արցախի ՄԻՊ աշխատակազմը խաղաղ բնակչության կրած կորուստների առնչությամբ փաստահավաք առաքելություն է իրականացնում: Հաղորդվել է քաղաքացիական բնակչության շրջանում 2 զոհի և 30 վիրավորի մասին:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի շփման գծի ողջ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին:
Մարտերը շարունակվում են: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: